ողջունելու նոր ձևեր — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Wed, 04 Mar 2020 12:25:45 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Միմյանց ողջունելու նոր ձևեր՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար http://old.araratnews.am/%d5%b4%d5%ab%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d5%b2%d5%bb%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b1%d6%87%d5%a5%d6%80%d5%9d-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be/ Wed, 04 Mar 2020 12:25:29 +0000 http://old.araratnews.am/?p=878356 Կորոնավիրուսի բռնկման հետևանքով շատ երկրներում հրաժարվում են ձեռքսեղմումներից և այլ ֆիզիկական շփումներից՝ հնարելով ողջույնի նոր եղանակներ՝ տեղեկացնում է «Москва 24»-ը:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով հրաժարվել էր սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը։

Ձեռքսեղմումից խուսափել են նաև Ֆրանսիայում: Այստեղ ձեռքսեղմումից առաջինը նախագահ Մակրոնն է հրաժարվել:

Բայց ԱՄՆ Նեբրասկա նահանգի նահանգապետ Ջոն Ռիկետցը ողջույնի նոր եղանակ է գտել՝ արմունկներով:

Իրանի որոշ բնակիչներ սկսել են միմյանց ողջունել ոտքի թաթերով: Իրանի առողջապահության նախարարն, իր հերթին, խորհուրդ է տվել միմյանց ուսերին հպվելով ողջունել: Մինչդեռ Չինաստանում, որպես ողջույնի նշան, առաջարկում են ձեռքի ափի մեջ բռունցք ցույց տալ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մեկ, Ռուսաստանում, Վրաստանում և Ադրբեջանում՝ 3-ական, Իրանում 2336 դեպք:

]]>
878356