Կոնտե — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Mon, 24 Feb 2020 10:06:04 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ իրավիճակում». վարչապետ Կոնտե http://old.araratnews.am/%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%b5/ Mon, 24 Feb 2020 09:33:21 +0000 http://old.araratnews.am/?p=875515 Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել Է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չԷին սպասում, բայց կարծում Է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսեւորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում,- տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցները առաջիկա 14 օրը կարող են արդյունավետություն ցույց տալ դրա կասեցման գործում: Մենք կատարում ենք հազարավոր ստուգումներ»,- հայտարարել Է նա Canale 5-ում կայացած հարցազրույցի ընթացքում:
Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել Է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»:
Փետրվարի 23-ին Իտալիայում դրական ախտորոշումների թիվը հասել Է 152-ի: Վարակի զոհ Է դարձել երեք մարդ: Կորոնավիրուսի բռնկում Է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում (111 դեպք) եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին:
Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում Է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ Է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը, փակ Է Սան Մարկոյի բազիլիկի մուտքը: Միլանում փակվել Է քաղաքի գլխավոր Դուոմոյի տաճարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
]]>
875515
Կոնտե. «Ռեալի» հետ խաղերը լավ քննություն են «Յուվենթուսի» համար» http://old.araratnews.am/%d5%af%d5%b8%d5%b6%d5%bf%d5%a5-%d5%bc%d5%a5%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ac%d5%a1%d5%be-%d6%84%d5%b6%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/ http://old.araratnews.am/%d5%af%d5%b8%d5%b6%d5%bf%d5%a5-%d5%bc%d5%a5%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ac%d5%a1%d5%be-%d6%84%d5%b6%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/#respond Thu, 17 Oct 2013 14:17:16 +0000 http://old.araratnews.am/?p=29231 1368687249_antonio-konteՉեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ հետաքրքիր խաղեր են սպասվում ինչպես Մադրիդում, այնպես էլ Թուրինում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ռեալի» հետ խաղերը լավ քննություն են «Յուվենթուսի» համար: Նախորդ տարին մեզ մեծ փորձ տվեց, որը շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջին անգամ հանդես եկող ֆուտբոլիստների համար: 

«Ռեալն» ամենահավակնոտ ակումբներից մեկն է: Մեզ հետ կպայքարի մի թիմ, որն իսկապես ցանկանում է տիրանալ այդ մրցանակին: Նրանք ուզում են նվաճել 10-րդ տիտղոսը: Ենթադրում եմ, որ մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում ինչպես Մադրիդում, այնպես էլ Թուրինում: Այդ մրցավեճերը ցույց կտան, թե ինչպես է ընթանում «Յուվենթուսի» զարգացման գործընթացը»,- նշել է Կոնտեն:

]]>
http://old.araratnews.am/%d5%af%d5%b8%d5%b6%d5%bf%d5%a5-%d5%bc%d5%a5%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ac%d5%a1%d5%be-%d6%84%d5%b6%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/feed/ 0 29231