Դպրոցի ուրվական — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Fri, 21 Feb 2020 12:07:50 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Daily Star-ի անդրադարձը հայկական դպրոցի «ուրվականին» (տեսանյութ) http://old.araratnews.am/daily-star-%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%ab-%d5%b8%d6%82%d6%80%d5%be/ Fri, 21 Feb 2020 11:59:31 +0000 http://old.araratnews.am/?p=875072 Որոշ լրատվական կայքեր օրերս շրջանառում էին տեղեկություն այն մասին, թե Էջմիածնի դպրոցներից մեկում պահակը տարօրինակ ձայներ է լսել, անվտանգության աշխատակիցներն էլ շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում արձանագրել են ուրվականի զբոսանք դպրոցի միջանցքում, դրանից հետո հաստատությունում դեպքի հետ կապված՝ եկեղեցական արարողություն է արվել, քանի որ ենթադրում են՝ ուրվականն այդ տարածքում վաղուց մահացած մի երեխայի թափառող հոգին է:

Պարզվեց, որ տեսագրության մեջ ակնհայտ լուսավոր կետը տեսախցիկի առաջ պտտվող բզեզ է:

«Էօրնեկյան» դպրոցի հայտնի տեսանյութին անդրադարձել է նաև Daily Star բրիտանական պարբերականը:

Նյութում նշվում է, որ 2020 թ. փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը դպրոցի պահակը ներսում ձայներ է լսել․ այնքան հստակ ու պարզորոշ, որ դրանց մեջ կարողացել է երեխայի ձայն զանազանել։

]]>
875072