դասապրոցես — AraratNews http://old.araratnews.am Լուրեր հայաստանից Wed, 26 Feb 2020 11:52:12 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Ուսուցչի մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով դասապրոցեսը դադարեցվել է http://old.araratnews.am/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b9%d5%ab-%d5%b4%d5%b8%d5%bf-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9/ Wed, 26 Feb 2020 12:15:00 +0000 http://old.araratnews.am/?p=876303

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել է OE24 հեռուստաալիքը։

Ինչպես ռուսական աղբյուրի տեղեկությունը փոխանցում է 168.am-ը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկիրը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար:

Ըստ տեղեկության՝  տարհանվել է Յոզեֆշտադտի շրջանում գտնվող գիմնազիան: Հայտնի է, որ ուսուցչուհին վերջերս այցելել էր Իտալիա եւ կասկած կա, որ նա կարող էր վարակվել կորոնավիրուսով:

Փետրվարի 25-ին Ավստրիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:

]]>
876303