տուն Լուրեր Սպորտի նախարարը` բռնցքամարտի ֆեդերացիայում գոյություն ունեցող տարաձայնությունների մասին

Սպորտի նախարարը` բռնցքամարտի ֆեդերացիայում գոյություն ունեցող տարաձայնությունների մասին

123
0

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն անդրադարձավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված հարցին:

«Անձնական խնդիրները տեղ չունեն ֆեդերացիայում: Մենք քայլ արեցինք, որ բարելավենք ֆեդերացիայում ստեղծված մթնոլորտը: Հետո ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմեցին ինձ, որ ընտրության կարգում խախտում է եղել: Մեր նպատակը մեկն է` մարզական աշխարհը պետք համախմբված լինի: Մեր աշխատանքը պետք է կառուցված լինի երեք կառույցների միջոցով` ֆեդերացիա, նախարարություն, ՀԱՕԿ»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նախարարի խոսքով` ստեղծված իրավիճակի պատճառով տուժեցին երիտասարդ բռնցքամարտիկները, ովքեր մասնակցեցին աշխարհի առաջնությանը և ձեռնունայն վերադարձան այնտեղից: