տուն Սպորտ Sport24. 2020/21 մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

Sport24. 2020/21 մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

97
0

Այսօր՝ հունիսի 9-ին տեղի կունենա Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեի հեռավար նիստը։

Ըստ Sport24-ի, այլ հարցերից բացի, այսօր որոշում կկայացվի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: 2019թ փետրվարից Ռուսաստանում արդեն իսկ լեգիոներ չէին համարվում Բելառուսը ներկայացնող ֆուտբոլիստները։

Այսպիսով, 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները ևս կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում:

Նման որոշում կայացվել էր դեռ այս տարվա հունվարին, որն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝  «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը: