տուն Քաղաքական Միջազգային Շտանմայերը ժամանում է Բաքու և Երևան` ցույց տալու, որ Արևելյան գործընկերության մյուս...

Շտանմայերը ժամանում է Բաքու և Երևան` ցույց տալու, որ Արևելյան գործընկերության մյուս երկրների հետաքրքրության շրջանակում են

125
0

13860

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը այսօր ժամանում է Բաքու և Երևան, ուր քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:

Չորեքշաբթի օրը նա կժամանի Բաքու: Այդ այցելությամբ, ըստ Deutsche Welle-ի, այս քայլով Եվրամիությունը փորձում է ցույց տալ, որ Ուկրաինայի դեպքերից հետո չի անտեսում «Արևելյան գործընկերության» ծրագրի նաև մյուս երկրներին և նրանց պահում է ուշադրության կենտրոնում:  Ավելի ուշ Շտանմայերը հանդիպում կունենա Հայաստանի իշխանությունների հետ: