տուն Քաղաքական Միջազգային Ռուսամետ անջատողականները կանանց համար կկիրառեն «շարիաթի» օրենքներ

Ռուսամետ անջատողականները կանանց համար կկիրառեն «շարիաթի» օրենքներ

94
0

15bfd1a2d1d63942639d477255c_prev

Լուգանսկում, որը գտնվում ռուսամետ անջատողականների ձեռքում, պատրաստվում են ձերբակալել բոլոր այն երիտասարդ կանանց, ովքեր կայցելեն սրճարան կամ ակումբ։ Այս մասին «Նովոռոսիայի» ժողովրդական դատարանի» նիստի ժամանակ ասել է «Վհուկ» խմբավորման հրամանատար Ալեքսեյ Մորոզովը։

«Եթե ես վաղը սրճարանում, փաբում տեսնեմ կնոջ, նա կձերբակալվի։ Հետևեք ձեր երեխաներին։ Կինը պետք է օջախի պահապան լինի, մայր լինի։ Իսկ փաբերից հետո նրանք ի՞նչ տեսակ մայր են դառնում։ Նրանք կարո՞ղ են դաստիարակել։ Ի՞նչ օրինակ կարող են լինել», — ասել է հրամանատարը։

Ըստ նրա՝ Լուգանսկի գիշերային ակումբները լի են իգական սեռի ներկայացուցիչներով։