տուն Սպորտ Ռոնալդուն կարիերան կավարտի Ռեալում

Ռոնալդուն կարիերան կավարտի Ռեալում

79
0

Spain Soccer La Liga

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն անփոխարինելի է: Նա հույս է հայտնել, որ Ռոնալդուն կարիերան կավարտի արքայական ակումբում:

«Բոլորին էլ հնարավոր է փոխարինում գտնել, սակայն Ռոնալդուն այսօր լավագույնն է աշխարհում: Այդ պատճառով, «Ռեալը» չի կարող թույլ տալ իրեն հրաժարվել այդ ֆուտբոլիստից: Դա տեղի չի էլ  ունենա: Նա կխաղա Մադրիդում մինչև կաիերայի ավարտը: Իսկ ես 100 տոկոսով վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում նա կլինի «Ռեալում», այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդում»:

Մեզ մոտ նա երջանիկ է, նրան բոլորը սիրում են: Հարաբերությունները, պարզապես, գերազանց են, և ես չեմ կարծում, թե ինչ-որ բան կարելի է փոխվի: Ռոնալդուն իր կարիերան կավարտի այստեղ», — ասել է Անչելոտին: Այս մասին գրում է The Sun-ը: