Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալ Քլունին, հաջորդ տարի ապրիլի 24-ին կայցելեն Հայաստան: Այս մասին, ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ, հայտարարել է բրիտանացի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը՝ ելույթ ունենալով Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւի կազմակերպած երեկոյի ժամանակ:
«Ինձ համար պատիվ էր գործել Հայաստանի ու հայերի համար: Առաջին հերթին պատիվ է գործել հանուն ճշմարտության»,-հայտարարել է Ռոբերթսոնը՝ ստանալով «Արդարության պաշտպան-2015» պարգեւը:
Ռոբերթսոնն այդ պարգեւն ստացել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւի կազմակերպած կոնֆերանսի եւ գալա բանկետի ժամանակ՝ իր եւ իր գործընկեր Ամալ Քլունիի համար: