Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն աշխատանքից ազատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին` հաղորդել է Gazeta.ru-ն:
Բելյանինովին ազատելու մասին հուլիսի 28-ի որոշումը հրապարակվել է ՌԴ Կառավարության կայքէջում: Բելյանինովը զբաղեցնում էր մաքսային ծառայության պետի պաշտոնը 2006 թ. մայիսից:
Մինչ այդ նա աշխատել է ՆԳՆ հետախուզության վարչությունում, գլխավորել «Ռոսօբոռոնէքսպորտը»: Նրա տանն անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել շուրջ 60 միլիոն ռուբլի, բացի այդ, առգրավվել են մեծ քանակությամբ ոսկյա և թանկարժեք զարդեր: