Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել Ասոցացման մասին համաձայնագրի վավերացման գործընթացը, Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել, ինչպես նաեւ համատեղ ավիացիոն տարածքի մասին համաձայնագիր կնքել: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ուկրաինայոյւմ ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Հյուգո Միգրելիի հետ հանդիպման ժամանակ:
Պորոշենկոն շեշտել է Ուկրաինայի հետ ԵՄ-ի միասնականության եւ համերաշխության պահպանման բացառիկ անհրաժեշտությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման հույս հայտնել՝ մինչեւ «ռուսական ագրեսիայի լիարժեք դադարեցում եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում»:
Այդ առիթով նա ողջունել է անհատական պատժամիջոցների փաթեթը երկարաձգելու մասին COREPER-ի որոշումը: