Պրետորիայի դատարանը պարաօլիմպիական չեմպիոն Օսկար Պիստորիուսին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման իր ընկերուհուն սպանելու համար:
2013 թվականի փետրվարի 14-ին Պիստորիուսը գնդակահարել է ընկերուհուն` կարծելով, որ գող է, ով փորձում է ներխուժել իր բնակարան: Այս տարվա սեպտեմբերին Պիստորիուսը դատարանի կողմից մեղավոր էր ճանարվել ընկերուհուն անզգույշ սպանության համար:
Պիստորիուսը բանտում 10 ամիս անցկացնելուց հետո կարող է տեղափոխվել իր բնակարան, և նրա նկատմամբ սահմանվի տնային կալանք: