Araratnews.am-ի հավաստի աղբյուրներիի փոխանցմամբ փակվել է Nrnak.com լրատվական կայքը։ Հիշեցնենք, որ ժամանակ առաջ իր խմբագրականում կայքը գրել էր.
«Nrnak.com-ը մշտապես և այսօր էլ կանգնած է հայկական բանակի թիկունքին, աջակցելու է պաշտպանության նախարարությանը ամեն բանով, ինչն ուղղակի կապված է մեր ազգային անվտանգության, մեր ժողովրդի ու երկրի խաղաղության, մեր ընկերների, բարեկամների, ծանոթների, եղբայրների և, ի վերջո, մեր երեխաների ապահով, անփորձանք ծառայությանը նպաստելու համար։
…Nrnak.com լրատվականը ստեղծված է պետական միջոցները, ժողովրդի վճարած հարկերը իրենց սեփական` անձնական կարիքներին ծառայեցնող չինովիներին, պետական պաշտոնյաներին բացահայտելու և նրանց հասարակության դատին ներկայացնելու համար։
…Մենք անզիջողական պայքար ենք տանելու բոլոր այն զինվորականների դեմ, ովքեր ձեռք կբարձրացնեն հայ զինվորի վրա, ովքեր զինվորին հասանելիք հացը կուտեն ու գումարը կշորթեն, ովքեր բանակում կփորձեն “գողական ու բեսպրեդել” մտածողություն արմատացնել ու գործնականում կիրառել, ովքեր իրենց ծառայողական-պաշտոնական լիազորությունները վեր կդասեն ամեն բանից ու կփորձեն “լավ տղա, լավ սպա, լավ գեներալ ու լավ” չգիտեմ էլ ինչ ձևանալ ու փորձել թելադրել իրենց խաղի կանոնները, ով էլ նրանք լինեն, մեզ համար նշանակություն չունի:
Մնացած բոլոր պարագաներում, մենք կանգնած ենք ու կանգնելու ենք մեր բանակի կողքին, այն կառույցի, որն այսօր համալրվում է մեր երեխաներով և որը պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները», և այլն, և այլն: http://nrnak.com/news_view.php?post_id=9236