Կառավարությունը, գոնե վերջին տարիների համար, նախադեպ չունեցող քայլ է կատարում։
Առաջարկում ենք գումար տրամադրել ջրային պետական կոմիտեին, ու սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնելու է նոր տարի այլևս զրոյական պարտքով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նախագիծ, որով առաջարկվում էր գումար հատկացնել ՀՀ ջրային պետական կոմիտեին։
«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, համակարգ, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են հսկայական պարտքեր»,- ասաց նա։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել․
Կառավարությունը որոշեց ջրային կոմիտեին 2019 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 4 մլրդ 87 միլիոն 871 հազար դրամ: