տուն Լուրեր Նոր մանրամասներ Ռուդոլֆ Ղևոնդյանի առողջական վիճակից

Նոր մանրամասներ Ռուդոլֆ Ղևոնդյանի առողջական վիճակից

150
0

Սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը շարունակում է մնալ կոմայի մեջ, որևէ փոփոխություն չկա: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Հարցին, թե ինչն է եղել դերասանի կոմայի մեջ ընկնելու պատճառը, Անի Ներսիսյանը նշեց, որ տեղեկություն չունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը գտնվում է կոմայի մեջ: Նա բուժում է ստանում Բելգիայում, որտեղ բնակվում է իր որդին:

Հիշեցնենք, որ երեկ կեղծ լուրեր էին տարածվել այն մասին, թե Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է: