Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը
Պարոն Մանուկյան, վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հայտարարություն է արել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ՝ նշելով, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Նախորդ իշխանության ժամանակ ևս նման բանակցությունների մասին բազմիցս խոսվել է, բայց դրանք այդպես էլ շոշափելի արդյունք չտվեցին։ Հիմա Ավինյանի ասածը հնի շարունակությո՞ւնն է, թե Ռուսաստանի հետ բոլորովին այլ բանակցությունների սկիզբ է դրվում։
Եթե մենք քննարկում ենք բանակցությունների խորությունը, ճիշտ կլինի Տիգրան Ավինյանից կամ կառավարությունից ավելի որակյալ պատասխան ստանալ։ Բայց եթե ընդհանրապես քննարկում ենք Ատոմակայանը վերազինելու կամ ատոմակայանի հետ կապված հարցը, ապա ես՝ որպես տնտեսագետ, որոշակի տեսակետ կցանկանայի ներկայացնել։ Նախ՝ այդ բանակցությունները պետք է լինեն և այդտեղ չափազանց կարևոր է հուսալիությունը։ Եթե մենք ուսումնասիրում ենք այդ ոլորտը, տեսնում ենք, որ այդտեղ միջազգայնորեն ընդունելի չափանիշներով նաև ՌԴ-ն համարվում է լավագույններից մեկը։ Երկրորդն այն է, թե ինչպես անել, ու այստեղ կարելի է հավելյալ ուղղություններ քննարկել։ Ես կարծում եմ, որ էներգետիկ համակարգն այն համակարգն է, որ կոռուպցիայից և անարդյունավետությունից մաքրելուց հետո չափազանց կարևոր է, որ այս ոլորտում իրականացվեն IPO-ներ, և հանրությունը հնարավորություն կունենա հանրային վերահսկողություն ունենալ ինչպես ծախսերի նկատմամբ, այնպես էլ հնարավոր հավելյալ եկամուտների։ Այս առումով, հնարավոր տարբերակ կարելի է դիտարկել այդ նախագիծը իր բոլոր բովանդակային փաստաթղթերով թափանցիկ դարձնելուց հետո նաև որպես այլընտրանք քննարկել տեղական, ինչու ոչ, նաև թուրքահայերի մասնակցությունը ատոմակայանի կառուցման գործում։
Կարծում եք՝ այն կյանքի կկոչվի այն դեպքում, երբ Ռուսաստանը շահագրգի՞ռ լինի։ Եվ որքանո՞վ է այս հարցը Ռուսաստանի շահագրգռությունների ոլորտում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում