տուն Հասարակություն Netflix-ն անվանել է իր ամենահայտնի ֆիլմը

Netflix-ն անվանել է իր ամենահայտնի ֆիլմը

186
0

Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է իր ամենահայտնի ֆիլմերի վարկանիշը, հայտնում է Bloomberg-ը:

Հաշվի է առնվել պրեմիերայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում ֆիլմի դիտումների քանակը: Առաջին տեղը 99 միլիոն դիտումով զբաղեցրել է «Թայլեր Ռեյք. Փրկարարական գործողություն» ֆիլմը՝ Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ: Երկրորդը՝ 89 միլիոն դիտումով, «Թռչնաբույն» ֆիլմն է Սանդրա Բուլոքի մասնակցությամբ, իսկ երրորդ հորիզոնականում Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ «Սփենսերի արդարադատությունը» ֆիլմն է՝ 85 միլիոն դիտումով:

Netflix-ը դիտում է գրանցում, երբ բաժանորդն առնվազն երկու րոպե դիտել է ֆիլմը:

1in.am