Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 59.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 66.55 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: