Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Հունաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը երկու կետով՝ C-ից մինչև Caa3։ Կանխատեսումը շարունակում է կայուն մնալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս որոշումն, ըստ գործակալության, պայմանավորված է տնտեսությունում կայուն աճով, որ արձանագրվել է վերջին ամիսների ընթացքում։ Չնայած այս վարկանիշը դեռ բավականին ցածր է, սակայն գործակալությունում նշում են տնտեսության զարգացման դրական ընթացքը և ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը։