տուն Սպորտ Միշել Պլատինին կառաջադրվի որպես ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու

Միշել Պլատինին կառաջադրվի որպես ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու

140
0

d763ab08693f41e6763ace7755c53d408ddd20e41437107302_michel-platini

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության` ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին առաջադրվելու է որպես ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը:

Նշվում է, որ Պլատինիին աջակցում են չորս կոնֆեդերացիաներ` Հարավամերիկյանը, Հյուսիս-կենտրոնամերիկյանը, Օվկիանիան և ՈւԵՖԱ-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ի կայացած ընտրություններից 4 օր անց նորընտիր նախագահ Զեպ Բլատերը հրաժարականի դիմում էր ներկայացրել իր ղեկավարած կազմակերպությունում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Նոր նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 16-ին: