Ոչ մի բան մեզ ետ չի պահի մեր նպատակներին հասնելիս։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ոչ մի սադրանքի չենք տրվի, միանշանակ կլինենք միասնական, բայց ոչ մի բան մեզ ետ չի պահի մեր նպատակներին հասնելիս, ոչ մի բան մեզ ետ չի պահի Հայաստանը իրոք ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք իրավական պետություն դարձնելու ճանապարհին։ Ես ինձ համարում եմ պարտավորված ձեզնից յուրքանչյուրի առաջ, որ այդ ճանապարհով ես մինեւ վերջ կգնամ եւ ոչ մի բանի առաջ չեմ կանգնի, եւ քանի դեռ ժողովուրդը վստահում է ինձ, քանի դեռ ժողովուրդը լիազորում է ինձ ծառայություններ մատուցել, ես էդ ծառայությունները կմատուցեմ ամբողջ ծավալով»,- ասաց նա։
Փաշինյանը նաեւ կոչ արեց վաղվա ակցիայի մասնակիցներին որեւէ բռնության չդիմել, մնալ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության տրամաբանության մեջ։
Վարչապետն ասաց, որ կառավարության մի քանի անդամների հրավիրել է՝ քննարկելու ներկա իրավիճակը: «Մինչեւ վերջին վայրկյանը սիրում եմ շանս տալ ուրիշներին, որ ամեն ինչ ընթանա առանց իմ, առանց ժողովրդի միջամտությունների: Բայց երբ սպառվում են բոլոր ձեւերը, մենք պետք է գործենք ՀՀ սահմանադրության եւ միջազգային իրավունքի տառի համաձայն»,- ասաց կառավարության ղեկավարը:
Կառավարության ղեկավարն ասաց, որ իրենք խամաճիկային դատարան պետք չէ: