տուն Լուրեր Մանրամասներ Երևանում տեղի ունեցած փլուզումից. կա զոհ (լուսանկարներ)

Մանրամասներ Երևանում տեղի ունեցած փլուզումից. կա զոհ (լուսանկարներ)

96
0

Արշակունյաց պողոտայի 23 շենքում տեղի ունեցած փլուզումից տուժել է 3 մարդ, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Araratnews.am-ը պարզեց, որ զոհվածը ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից, 50-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ով մահացել է  հիվանդանոցում:

Դեպքի վայրում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով լրագրողների հետ զրույցում ասել է, որ փլուզման պահին մարդիկ են անցել տարածքով:

«Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,- ասել է նախարարը:

Մեր այցելության պահին ՊՈԱԿ-ի աշխատակիցները ոչ մի տեղեկատվություն չտրամադրեցին:

Ներկայացնում ենք լուսանկարներ դեպքի վայրից:

2

DSC_0052

DSC_0055

DSC_0057

DSC_0059

DSC_0067