տուն Լուրեր ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության թիրախավորմանը

ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության թիրախավորմանը

131
0

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 2-ին կայացել է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը, որին ելույթ է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ ԱԽ նիստին մասնակցել է շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություն: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես են եկել հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։

Իր ելույթում Մհեր Մարգարյանն ընդգծել է Հայաստանի համար երեխաների իրավունքների պաշտպանության առաջնայնությունը՝ ներկայացնելով ՀՀ ձեռնարկած քայլերը սահմանամերձ բնակավայրերում տեղակայված հանրակրթական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ ապահով կացարանների ստեղծումը։