տուն Լուրեր Լուծվում են հանրակացարանում բնակվողների բնակարանային խնդիրները

Լուծվում են հանրակացարանում բնակվողների բնակարանային խնդիրները

72
0

48.thumb

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում:

Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը:

Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա համայնքային հողերը դարձնել մշակովի: