տուն Սպորտ Լևոն Արոնյանն ու Սամվել Սևյանը կխաղան Վեյկ ան Զեեում

Լևոն Արոնյանն ու Սամվել Սևյանը կխաղան Վեյկ ան Զեեում

52
0

2011-01-25-wijk11

2015 թ. հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում սկսվելիք Տատա Սթիլ ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակեցին B մրցաշարի («Հավակնորդներ») մասնակիցների կազմը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը

Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սեւյանը, որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սեւյանի մրցակիցների մեջ կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Այստեղ Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին:

Տատա Սթիլ մրցաշարի պարտիաների կխաղարկվեն հունվարի 10-13-ը, 15-18-ը, 20-21-ը, 23-25-ը: Սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով):