տուն Լուրեր Քրեական գործ է հարուցվել դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ

Քրեական գործ է հարուցվել դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ

88
0

dataxaz

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: