տուն Տնտեսական JTI ընկերությունը կրկին ճանաչվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում

JTI ընկերությունը կրկին ճանաչվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում

136
0

JTI (Japan Tobacco International) ընկերությունը պաշտոնապես ճանաչվել է որպես 2020 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և համաշխարհային մակարդակով:

Լավագույն գործատու ճանաչված ընկերությունները հանձնառություն են ստանձնում իրենց աշխատակիցներին առաջարկել գերազանց աշխատանքային պայմաններ՝ շնորհիվ անձնակազմի կառավարման առաջադեմ փորձառության. «առաջին տեղում մարդիկ են»։ JTI-ն հավաստագրվել է որպես Լավագույն Գործատու 2014 թվականից սկսած յոթերորդ տարին անընդմեջ:

Ի՞նչ է հարկավոր  անել, որպեսզի ճանաչվել Լավագույն Գործատու

Հավաստագրում ստանալու համար ընկերությունը պետք է ապացուցի, որ համապատասխանում է  անձնակազմի կառավարման ոլորտի անկախ սերտիֆիկացման ընկերության՝ Լավագույն Գործատուների Ինստիտուտի պահանջների նվազագույն շեմին։ Ընկերությունները գնահատվում են անձնակազմի կառավարման լավագույն փորձառության համապարփակ հետազոտության միջոցով։ Հարյուր հարցից բաղկացած հարցումը ուսումնասիրում է ընկերության գործունեությունը հետևյալ ուղղություններով․ Տաղանդների կառավարման ռազմավարություն, Աշխատուժի պլանավորում, Աշխատանքի ընդունման գործընթաց, Ուսուցում  և մասնագիտական զարգացում, Կատարողականի կառավարում, Ղեկավար հմտությունների զարգացում, Կարիերայի և առաջխաղացման կառավարում, Աշխատակիցների վարձատրություն և արտոնություններ և Ներքին մշակույթ:

Լավագույն Գործատուների ինստիտուտի համաշխարհային Սերտիֆիկացման ծրագիրը հավաստագրել և ճանաչել է ավելի քան 1600 լավագույն գործատուների աշխարհի 119 երկրներում և երկրագնդի հինգ մայրցամաքներում։

«Լավագույն գործատուի հեղինակավոր մրցանակը ճանաչում է այն բարձր չափանիշները, որոնք մենք սահմանում ենք ինքներս մեր հանդեպ և մեր նվիրվածությունը ստեղծելու բացառիկ միջավայր աշխատակիցների համար: Մեր նպատակը շարունակական բարելավման և նորարարության ապահովումն է, որպեսզի մեր կազմակերպությունը շարունակի մնալ դիմորդների համար ցանկալի գործատու, բայց ամենից առաջ՝ մեր աշխատակիցներն են, ովքեր JTI-ը դարձնում են Լավագույն գործատու»,- նշում է Կոնստանտին Ֆեդորովը, Բելառուսի և Կովկասի Գլխավոր տնօրենը:

JTI-ի մասին

JTI-ը լինելով Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ, հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտ և նորարար ծխախոտային արտադրատեսակներ արտադրող ընկերություններից մեկը: Հայկական շուկայում այն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD, Monte Carlo և Donskoy Tabak-ը: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 130 երկրներում և ամբողջ աշխարհում ունի ավելի քան 45 000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։ Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com

Աշխատանքի և թափուր աշխատատեղերի համար կարող եք այցելել՝ https://jobs.jti.com/