տուն Արցախ Իսպանացի հայտնի լուսանկարիչը սեր է խոստովանել արցախցիներին (ֆոտոշարք)

Իսպանացի հայտնի լուսանկարիչը սեր է խոստովանել արցախցիներին (ֆոտոշարք)

109
0

Իսպանացի ճանապարհորդ և հայտնի լուսանկարիչ Ալեքս Դոմենեկը Հայաստանից ավտոստոպով այցելել է Արցախ, որտեղ 5 օր է անցկացրել. գրում է բրիտանական Business Insider հրատարակությունը:

«Իսպանացի լուսանկարիչը մնացել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, որն ամբողջովին վերականգնվել է պատերազմից հետո: Սակայն Ղարաբաղի մի շարք բնակավայրերում նա կարողացել է սեփական աչքերով տեսնել, թե ինչ հետք է թողել պատերազմը»,- գրում է հրատարակությունը:

Business Insider-ին տված հարցազրույցում Ալեքսը սեր է խոստովանել Արցախի բնակիչներին և պատմել նրանց հյուրընկալության և բարեսրտության մասին: