Ես չէի կարող կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվել․ այդ լուրերը արատավորում են ոչ միայն իմ, այլև իմ քաղաքական թիմի անունը․ Հայկ Սարգսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի անվան շուրջ, ինչպես հայտնի է, աղմկահարույց լուրեր են պտտվում։
Այսօր նա ասուլիս էր հրավիրել խորհրդարանում Աժ նիստի ավարտից հետո։
Ինչպես հայտնի է, պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր՝ վեց տարբեր հայցեր է ներկայացրել դատարան, քանի որ իր դեմ արշավ է սկսվել ու կեղծ լուրեր են հրապարակում՝ իր անձի հետ կապված։
«Հատկապես վերջին երկու օրերի ընթացքում բազում հրապարակումներ եղան, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել։ Ձախ աչքս վիրահատել եմ, ուստի հայցում եմ ձեր ներողամտությունը, քանի որ չեմ կարողացել լրագրողների հարցերին պատասխանել, պարասխանել հեռախոսազանգերին։
Վեց դեպքով դիմել եմ դատարան՝ լրատվամիջոցներից պահանջելով ինձ զրպարտելու համար վնասի փոխհատուցում: Մի քանի հարյուրավոր նման դեպքեր կային, որոնցով արժեր դիմել դատարան, բայց վերջերս եմ սկսել նման միտք ունենալ, որովհետև մինչ այս մտածել եմ, որ սա ուղղորդված չէ ու ժամանակի հետ կանցնի, չեմ ուզել կրքերը թեժացնելու համար դիմել դատարան, բայց, տեսնելով, որ այլ տարբերակ չկա, դիմել եմ։
Պատգամավորը ներկայացրեց՝ մասնավոապես, որ հրապարակումների համար է դիմել դատարան:
Առաջինը՝ Newspress.am կայքի «Թե ո՞վ է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի՞ համար» հոդվածն է, որում պնդվում է, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար Սարգսյանը ընկերության ղեկավարի կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել: Որպես թավշյա հեղափոխությունից հետո ընտրված պատգամավոր՝ ես չէի կարող կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվել․ այդ լուրերը արատավորում են ոչ միայն իմ, այլև իմ քաղաքական թիմի անունը։
Երկորդը՝ նույն կայքի «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է:
Երրորդ և չորրորդ հրապարակումները «Հրապարակ» օրաթերթի հոդվածների դեմ են՝ «Խորհրդարանում նոր Շմայս է հայտնվել» խորագրով հոդվածի և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար:
«Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» ինձ անվանում «ախռանիկ», – ասաց Սարգսյանը:
Հինգերորդ հրապարակումն «Իրավունք» թերթի «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հոդվածն է, որում նշվում է, թե Սանասարյանը հասել է իր հոր կողմից նախկինում կատարած հանցագործություններին, դրա համար էլ ինքը նրա դեմ փաստաթղթեր է հավաքել:
Վերջին հրապարակումը Antifake.am կայքինն է՝ «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը. Որտե՞ղ է ճանապարհային ոստիկանությունը», որը վերաբերում է Սարգսյանի հորը:
Հայլ սարգսյնը հավելեց ՝ հարյուրավոր նյութեր կային, որոնք հետ կապված՝ կարելի էր դատական հայցեր ներկայացնել՝ զրպարտության համար կամ վիրավորանքի, բայց ինքը միայն վերջերս է որոշել դիմել դատարան։