Այսօր Ազգային Ժողովում սահմանապահ շրջաններում հարկային արտոնությունների տրամադրման մասին ՀՀ Կառավարության նոր նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին.
«Երբ որ ասում ենք ներկայացրեք ընտրված գյուղերի ցանկը, Դուք ասում եք, որ Կառավարությունը կորոշի, երբ որ ասում ենք, ինչի վրա է հիմնված այդ ընտրությունը, ասում եք՝ մենք կատարել ենք հետազոտություն և ընտրվել է 47 գյուղ: Հիմա այդ ցանկը հաստատվա՞ծ է, թե հետազոտություն արել եք, բայց ցանկը չեք հաստատել: Ինչպես գիտենք, 2011-ին ընդունվել է «Պետական սահմանի մասին» օրենք, ըստ որի՝ գոյություն ունի սահմանային 4 քաղաքային և 50 գյուղական համայնք՝ 150 հազար բնակչությամբ: Իսկ սահմանից 4 կմ հեռավորության վրա գտնվում է 5 քաղաք, 82 գյուղ՝ 203 հազար բնակչությամբ: Հիմա այս պարագայում հարկային արտոնություններ տրամադրելը 47 գյուղերին, որ երկրների հետ են լինելու սահմանակից»,-ասաց Պողոսյանը:
Նրա հնչեցրած երկրորդ հարցը վերաբերում էր շրջանառության հարկի գաղափարին, որ եթե փաստաթղթաշրջանառությունը չապահովվի, ի՞նչ պատժամիջոցներն են կիրառվելու նույն սահմամերձ շրջաններում:
Առաջին հարցի հետ կապված Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ համայքնների ցանկը հստակ չէ:
«Նախնական որոշակի հաշվարկներ կատարվել են և հիմնականում այն տարածաշրջաններն են, որոնք մարտական գործողությունների գոտում են գտնվում և այնտեղ կա լարավածություն: Բայց դա չի նշանակում, որ այլ չափանիշներով չի սահմանվելու այն համայքնների ցանկը, որոնք ոչ միայն մարտական գործողությունների արդյունքում, այլ նաև տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով ընգրկվեն այդ ցանկում: Նախնական հաշվարկներ ենք արել, և դա չի վերաբերում 47 համայնքի: Դա միջինացված ցուցանիշ է, որը ես Ձեզ նշեցի: Մենք պատրաստակամ ենք քննարկել այդ չափորոշիչները և այդ չափորոշիչներով հաստատել այդ ցանկը»,-ասաց Միրումյանը:
Երկրորդ հարցին՝ կապված փաստաթղթավորման հետ, Միրումյանը պատասխանեց, որ չի կարող լինել մի վիճակ, որ ամբողջ տարածաշրջանը ազատվի հարկերից, բայց մյուս կողմից մի հարթակ կստեղծվի խոշոր տնտեսվարող սուբյկետների համար, որ կարողանան մանրածախ օբյեկետներ ստեղծել և առանց փաստաթղթերի ներկայացման սահամանապահ շրջաններում քողարկեն իրենց շրջանառությունները:
«Դաշտի ազատականացումը և հաշվառման վերացումը անհաամտեղելի են»,-հավելեց Միրումյանը: