տուն Լուրեր Հարկադիրում խորհրդակցություն է անցկացվել

Հարկադիրում խորհրդակցություն է անցկացվել

76
0

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ. տեղեկացնում է հարկադիր կատարման լրատվական ծառայությունը: Հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Տեսչական և վերլուծական բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների և կատարված ծառայողական քննությունների արդյունքներին: Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ բաժնի աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի Ծառայության բնականոն գործունեության սահուն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնի գործառույթներից է  նաև քաղաքացիների դիմումներին, գրություններին ու դիմում-բողոքներին պատասխանելը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժնի աշխատակիցներին այսուհետ փոխել գրություններին պատասխանելու ընթացակարգն ու յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում սպառիչ պատասխաններ տալ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանին հանձնարարել է բաժնի գործառույթներն իրականացնելիս ուժեղացնել նաև հսկողությունն իրականացվող ծառայողական քննությունների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով օբյեկտիվ, հանգամանալից և թիրախային վերլուծություն իրականացվող յուրաքանչյուր տեսչական ստուգման դեպքում: Հակոբ Հակոբյանը նշել է, որ բաժնի գործունեության արդյունավետությունից է կախված նաև կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների հնարավորինս արագ բացահայտումը՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: