տուն Քաղաքական Միջազգային «Հարկ» հիերոգլիֆը Ճապոնիայում անցնող տարվա խորհրդանիշն է

«Հարկ» հիերոգլիֆը Ճապոնիայում անցնող տարվա խորհրդանիշն է

180
0

egyptian_hieroglyphs

Ճապոնիայում 2014 թվականի խորհրդանիշը «հարկ» նշանակող հիերոգլիֆն է։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիայի աշխատակից Մեգումի Շիմիձուին։

Նրա խոսքերով՝ հայտարարված հիերոգլիֆների միջոցով ճապոնացիները պետք է հիշեն ամեն տարին։ Քվեարկությանը ներկայացված բոլոր հիերոգլիֆները պետք է խորհրդանշեն անցած տարում մի կարևոր իրադարձություն։ 2013 թվականի խորհրդանիշ հիերոգլիֆը «օղակն» էր, որը խորհրդանշում էր նաև Օլիմպիադան։ իսկ 2014 թվականին Ճապոնիայում բարձրացվել են հարկերը, այդ պատճառով հիմնական իրադարձությունը կապված էր այս որոշման հետ։