տուն Լուրեր Հարավային Կորեայի իշխանությունները կրկին պահանջել են ձերբակալել Samsung-ի ղեկավարին

Հարավային Կորեայի իշխանությունները կրկին պահանջել են ձերբակալել Samsung-ի ղեկավարին

110
0
100554445-samsung-hq-sign-getty.1910x1000Հարավային Կորեայի դատախազությունը կրկին պնդում Է ձերբակալել Samsung Group-ի վարչության նախագահի տեղակալ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնին:
Այդ մասին հայտնել Է Korea Times-ը:
Ձեռնարկատերը մեղադրվում Է կոռուպցիայի մեջ: Հունվարի 12-ին դատարանը մերժել Էր դատախազների համանման պահանջը: Լի Չժե Յոնին ձերբակալելու շուրջ դատարանի նոր նիստը կկայանա փետրվարի 16-ին: Փետրվարի 14-ին բիզնեսմենը հարցաքննվել Է գրեթե 15 ժամ:
Կոռուպցիոն սկանդալը ծայր Է առել հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին հարավկորեական խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ Samsung-ի կողմից կառավարության արտոնություններ ստանալու վերաբերյալ՝ այն ֆոնդերին խոշոր գումարներ տրամադրելու փոխարեն, որոնք ստեղծվել Էին պետության ղեկավարի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից: Չզբաղեցնելով պետական որեւԷ պաշտոն՝ նա, ինչպես պնդվում Է, միջամտում Էր նախագահական վարչակազմի գործերին եւ օգուտներ ստանում՝ օգտագործելով կապերը:
Ներկայում Ցոյ Սուն Սիլը ձերբակալված Է:
Հատուկ հանձնարարությունների քննիչները Լի Չժե Յոնին կասկածում են այն բանում, որ նա վճարել կամ առնվազն խոստացել Է որպես կաշառք 36,3 մլն դոլար վճարել Ցոյ Սուն Սիլին Հարավային Կորեայի կենսաթոշակային ապահովագրման պետական հիմնադրամի կողմից երկու դուստր ընկերությունների միաձուլմանն աջակցելու դիմաց: Նշվում Է, որ այդ գործարքը վճռորոշ Է դարձել Samsung Electronics-ի՝ հիվանդանոցում գտնվող նախագահ Լի Գըն Հիից ընկերության ղեկավարման հարթ անցումը նրա միակ որդուն՝ Լի Ցժե Յոնին ապահովելու համար, նշում Է «Ռյոնհապ»-ը:
Հետաքննությունը պետք Է ավարտվի մինչեւ փետրվարի 28-ը եւ կարող Է միայն մեկ ամսով երկարացվել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անի համաձայնությամբ:
Երկրում իշխանությունը նրան Է անցել այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանն իմպիչմենտ հայտարարեց նախագահ Պակ Կըն Հեին: Մինչեւ ամառ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք Է կա՛մ հաստատի իմպիչմենտը, կա՛մ վերականգնի Պակ Կըն Հեի լիազորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: