Լրագրողների շրջանում ամենահայտնի Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր Միշել դյու Սիլը հանկարծամահ է եղել 58 տարեկանում Լիբերիայում գործուղման ժամանակ, ուր նկարում էր Էբոլայի համաճարակի գոտում գտնվող շրջանները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լուսանկարիչը մահացել է սրտի կաթվածից։
Միշել դյու Սիլն աշխատում էր The Washington Post-ում և համարվում էր աշխարհում ամենահայտնի ռեպորտաժների հեղինակներից մեկը։