Hraparak.am-ի տեղեկություններով` հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ: Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ: Նշենք, որ Sputnik.co կայքը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքն ընկել է Լեռնային Ղարաբաղի տարածք: Անօդաչու սարքն ընկել է զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով` պայթել է, կան վիրավորներ։
Ավտոբուսի գնդակոծման լուրը հաստատել է նաև Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, սակայն զոհերի թիվը ոչ թե 6-ն է այլ 5-ը։