Ուորիքսի և Բոստոնի համալսարանների գիտնականները կարծում են, որ Google-ը կարող է լավ գործիք լինել այս կամ այն երկրի ֆինանսական շուկաների փլուզումը կանխատեսելու հարցում։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Գիտնականների կարծիքով՝ տնտեսական ճգնաժամերից առաջ այդ երկրի որոնման սեգմենտում ավելանում են ճգնաժամի վերաբերյալ որոնումները, ինչը կարող է վկայել այդ երևույթի մոտալուտ լինելու մասին։ Գիտնականները նաև մշակել են մի շարք բարդ համակարգեր, որոնք ի վիճակի են մշակել մեծ քանակությամբ տեղեկություններ այդ թեմայով։