Ֆրանսիայի հարկային վարչությունը երկրում ամերիկյան Apple ընկերության մասնաճյուղից պահանջում է 400 մլն եվրո` չվճարված հարկերի համար. այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Ֆրանսիայի հարկային վարչությունը պարզել է, որ ամերիկյան ընկերությունը խոշոր հարկեր է թաքցրել 2011-2013 թթ. ընկած ժամանակահատվածում:
Մասնավորապես, Apple-ը շատ քիչ միջոցներ է տրամադրել հարկային վարչությանը iPhone-ի, iPad-ի և MacBook-ի վաճառքից ստացված հասույթից: