տուն Լուրեր Ֆեյսբուքով մի երկու տողով գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացրեք վարչություն

Ֆեյսբուքով մի երկու տողով գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացրեք վարչություն

90
0

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն: Նա իր Facebook-ի էջում մասնավորապես գրել է.

«Սիրելիներս, եթե դուք կարծում եք, որ որևէ հարցում դարձել եք անարդարության զոհ, խախտվել են ձեր իրավունքները և/կամ կա որևէ խնդիր, որը պետք է բարձրաձայնել, շատ եմ խնդրում ֆեյսբուքով մի երկու տողով հաղորդագրություն գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացնել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ հարցի օպերատիվ և արդյունավետ բարձրացման, պատշաճ կարգով հետագա ընթացքի ապահովման և հնարավոր լուծման նպատակով։

Վստահ եղեք, որ ձեր բարձրացրած բոլոր խնդիրները լրջորեն ուսումնասիրվում են»։