Ինչպես հայտնում է «Կորեսպոնդենտը», FEMEN կանանց նախաձեռնությունը Բրյուսելում բողոքի ակցիա է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ և ի պաշտպանություն՝ Մայդանում եվրաինտեգրման կողմնակիցների։ Նշենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը։
«FEMEN-ը Եվրամիությանը կոչ է անում տեղի չտալ կրեմլյալ գաճաճի գազային շանտաժին և չկատարել գազային ահաբեկչի պահանջները։ Որքան մոտ լինեն Բրյուսելի և Կրեմլի հարաբերությունները, այնքան հեռու կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի ժողովուրդների ազատությունները», — ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի քննարկվող թեմաներից է լինելու նաև Ոկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։