տուն Լուրեր Դարակերտ գյուղում 3 բնակիչ է թունավորվել շմոլ գազից

Դարակերտ գյուղում 3 բնակիչ է թունավորվել շմոլ գազից

98
0

tunavorum

Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչներ, 1977 թ. ծնված Արևիկ Վ.-ն, 1999 թ. ծնված Լիլիթ Վ.-ն և 2002 թ. ծնված Վարդուհի Վ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: