Տրիխոմոնազը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկն է համարվում: Բացառիկ դեպքերում վարակում է լինում կենցաղային ճանապարհով:Գիտնականները վստահեցնում են, որ այսօր մոլորակի բնակչության տասներորդ մասի մոտ առկա է այս հիվանդությունը: Իսկ վիճակագրության համաձայն, ամեն տարի տրիխոմոնազի 2 մլն դեպք է հայտնաբերվում: մասնագետների կարծիքով, թեև այս հիվանդությունը կործանարար ազդեցություն չի ունենում պտղի վրա, այնուամենայնիվ, հղիությունը տրիխոմոնազի առկայության պարագայում անցանկալի է: Պատճառները շատ են
Հիվանդության հարուցիչը ներհեշտոցային միաբջիջ մակաբույծ մանրէն է տրիխոմոնասը, որն ախտահարում է միզասեռական օրգանների լորձաթաղանթը: Դա միակ մակաբույծն է, որ կարող է գոյատևել սեռական օրգաններում: Այս մանրէի ակտիվության համար բավարար է անգամ խոնավության նվազագույն մակարդակը: Չոր պայմաններում այն ոչնչանում է; Իսկ խոնավ պայմաններւմ (ասենք` զուգարանակոնքի նստաշրջանակը, բաղնիքի ու լողավազանի պատերը) այս մանրէն կարող է մի քանի ժամ ապրել: Եվ մի հետաքրքիր փաստ էլ.տրիխոմոնիազը միակ վեներական հիվանությունն է որով հնարավոր է վարակվել նաև կենցաղային իրերից, ասենք` սրբիչից, ուրիշի սպիտակեղենը հագնելու դեպքում, ընդհանուր սպունգից: Իսկ օրալ և անալ սեքսի դեպքում վարակվելու հավանականությունը փոքր է:
Ախտանշանները
Հիվանդության գաղտնի շրջանը տատանվում է 3 օրից մինչև 2-3 ամիս: Կանանց մեծ մասի մոտ հիվանության ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց կես տարի անց: Պարբերական ցավեր ու անհարմարության զգացում է առաջանում որովայնի ստորին հատվածում, քոր հեշտոցում, լորձային կամ էլ թարախային արտադրություն, լիբիդոյի փոփոխություն, հախախակի միզարտադրություն, ցավ սեքսով զբաղվելու ժամանակ:
Այս հիվանդության բուժման նպատակով կիրառվում է զանազան դեղամիջոցներ: Ցավոք, այս հիվանդության դեմ մարդու օրգանիզմում հակամարմիններ չեն մշակվում, ինչը նշանակում է, որ բուժվելուց հետո կրկին վարակվելու հավանականություն միշտ կա:
Բուժումից հետո բոլոր հիվանդներին ստուգողական անալիզներ են արվում։
Բուժման ժամանակ արգելվում է սեռական կյանք վարել ու բոլոր դեպքերում` պետք է պահպանել հիգիենայի կանոնները: