տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Սննդակարգ կերակրող մայրերի համար

Բժշկի անկյուն. Սննդակարգ կերակրող մայրերի համար

1172
0

p_0e12b0e5-e1386142001215

Գալիս է մի ժամանակաշրջան, երբ կինը մայրանում է : Աշխարհ է գալիս մի նոր մարդ: Ու այս շրջանում  մոր սննդակարգը երեխայի առողջության   գլխավոր, կարևորագույն բաղադրյալներից է դառնում: Ներկայում  այս շրջանին վերաբերող  տեղեկությունները բազում են:

Ճիշտ է, հղիության շրջանում  կանայք աշխատում են միայն օգտակար սննդամթերք կիրառել, սակայն, փոքրիկին կրծքով կերակրելու շրջանում պետք է հիշել նաև սննդակարգի վերաբերյալ  այլ խորհուրդների մասին:  Ու հոգատար մայիկն այս շրջանում  որակով ու սննդարար  կաթ ունենալու համար պետք է  վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերք օգտագործի: Այսինքն, օրաբաժինը պետք է հարուստ լինի այդ նյութերը պարունակող մթերքներով:

Ծննդաբերությունից հետո շատ հարմար են ու օգտակար բանջարեղենային ապուրները, եփած մրգերն ու կաթնային շիլաները:

Յուղոտ, կծու, ապխտած ու բարձրկալորիական մթերքները, ինչպես նաև աղն  ու շաքարը, կոֆեինն ու գազավորված ըմպելիքները  հետծննդաբերական շրջանում պարզապես պետք է բացառել:  Ցիտրուսն (նարինջ, մանդարին ու կիտրոն) ալերգիա կարող է առաջացնել: Հարկավոր է խուսափել նաև շոկոլադ ու ելակ օգտագործելուց:

Բժիշկները կարծում են, որ պետք է  առժամանակ կաթ չօգտագործել, որը երեխայի մոտ փորացավի պատճառ կարող է դառնալ: Դրա փոխարեն հարմար է կաթնաշոռը, կեֆիրը կամ էլ փափուկ պանիրը:

Թվում է, թե, շատ խիստ սահմանափակումներ են, սակայն եթե հետևեք առաջարկվող ցուցակին ապա կհամոզվեք, որ ամեն ինչ այնքան էլ բարդ չէ:

Կրծքով կերակրելու շրջանում  կարելի է օգտագործել.

-շոգեխաշած ցանկացած բանջարեղեն

— ձեր  սիրած մրգերը (բացառությամբ ցիտրուսների)

-չափավոր քանակով օրգանիզմին նաև հաց է անհրաժեշտ

-հատիկավորներից պատրաստած շիլաներ

-ինչպես նաև` ցանկացած ոչ յուղոտ մսատեսակ:

Եթե նորաթուխ մայրիկն առողջական խնդիրներ չունի, ապա կարող է նաև մի քիչ կաղամբ օգտագործել, ինչպես նաև հատիկավորներ , արևածաղիկ ու ձու: Սակայն, ամեն նոր սննդամթերքի հետ ուշադրություն դարձրեք փոքրիկի ռեակցիային ու ալերգիայի նշաններ հայտնաբերելու դեպքում անմիջապես դադարեք այդ մթերքն օգտագործելուց:

Իսկ որպեսզի ձեր սննդակարգը օգուտ տա և ձեզ և փոքրիկին, ապա կարող եք օրագրում գրառել, թե , որ սննդամթերքն է բարերար ազդել թե ձեզ և թե երեխայի վրա: