տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Մազերն արագ երկարացնելու միջոցներ

Բժշկի անկյուն. Մազերն արագ երկարացնելու միջոցներ

1646
0

healthy-hair

Աղջիկների մեծամասնությանը ծանոթ է մազերն արագ երկարացնելու շտապողական ցանկությունը: Թվում է, թե դրանք ասես միտումնավոր դանդաղ են  երկարում, երբեմն էլ այդ սպասումը թույլ չի տալիս տեսնելու իրական պատկերը:

Եթե կամենում եք արագացնել մազերի աճը, ուրեմն, առաջին հերթին պետք է ավելացնել սպիտակուցային սննդի քանակը: Ինչու: Որովհետև սպիտակուցը օրգանիզմի հյուսվածքների հիմնական շինանյութն է ու մազերն էլ բացառություն չեն:

Ուրեմն որոշակի սննդակարգ սահմանեք` յուրաքանչյուր 4 ժամը մեկ ինչ որ բան ուտելով: Համարձակ օրաբաժնում ներառեք ձուկ,մսի անյուղ տեսակներ, թռչնամիս, տնական պանիր: Ուշադիր եղեք.սպիտակուցային մթերքները չպետք է չափազանց բարձր ջերմամշակման ենթարկվեն: Խաշած հավը շատ ավելի լավ է յուրացվում ու ընդհանուր առմամբ շատ ավելի օգտակար է, քան լավ տապակած միսը: Օրական կարող եք ձեզ թույլ տալ մի բուռ ընկույզ կամ էլ արևածաղիկ: Նման կերպ սնվելու արդյունքում 2 շաբաթից արդեն ցանկալի արդյունքի ծիլերը տեսանելի կլինեն:

Քչերը գիտեն, որ հրաշագործ մրգեր կան, որոնք օգնում են վերականգնելու մազի կառուցվածքը: Դրանք են բանանն ու կիվին: Բանանը պարունակում է Н և В7 (բիոտին) վիտամիններ,  իսկ կրեմնիումը խթանում է մազերի աճը:

Կիվին առաջատար է  վիտամին С –ի  ու օրգանական թթուների, ռիբոֆլավինի, տիամինի պարունակությամբ: Բոլորը միասին ապահովում են մազերի առողջությունը:

Ներկայում վաճառքում հայտնվել են մեծ քանակությամբ վիտամինային  միջոցներ: Դրանք կարելի է օգտագործել, սակայն  որպես հավելում մնացած միջոցառումներին:

Մազերն ու սթրեսը. հանգստություն պահպանելը հիրավի մեծ ուժեր է պահանջում: իկ հոգնածությունն ու սթրեսն իրենց վատ ազդեցությունն են թողնում նաև մազերին: Միայն առաջին հայացքից  կարող է թվալ, թե ասենք վատ քունն անհետևանք է մնում մազերի համար: Իրականում, դրանից նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, ինչն էլ մազերի  ու նաև եղունգների աճի ու որակի վրա  բացասական հետևանք է ունենում:

Ուրեմն, հանգստի ու աշխատանքի հստակ ժամերի սահմանումը, կարող է տարօրինակ թվալ, սակայն բարերար կազդի մազերի որակի վրա:

Մազերի խնամքը

Եթե մազերը դանդաղ են աճում, ասենք` մեկ ամսում  մինչև 1,5 սմ կամ էլ որոշակի երկարության են հասնում ու էլ չեն աճում, ուրեմն փորձեք գլխամաշկը մերսել: Գլուխը լվանալուց առաջ մատներով կամ էլ խոզանակով գլխամաշկը մերսեք մի քանի րոպե:

Մազերի խնամքի միջոցներից նախապատվությունը տվեք խոնավեցնող յուղերի պարունակությամբ միջոցներին, ինչպիսին ավոկադոն է:

Հրաժարվեք վնասակար սովորություններից. մազերը վարսահարդարիչով  չորացնելն ու հաճախ սանրվելը թուլացնում են մազարմատները: Ձեռք բերեք խոշոր  ու նոսր ատամներով սանրեր:

Սովորույթ դարձրեք կիրակի օրերին չօգտագործել հատուկ միջոցներ և  շաբաթական գոնե 2 անգամ էլ թույլ տվեք, որ մազերը բնական կերպով չորանան:

Կանոնավոր խնամքը երկար սպասեցնել չի տա: