տուն ժամանց Կինո Բնությանը ձուլվելիս. «Վայրին» (թրեյլեր)

Բնությանը ձուլվելիս. «Վայրին» (թրեյլեր)

295
0

WILD_International-One-Sheet-Poster

«Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը մասնակցող ֆիլմերի շարքում է նաև ռեժիսոր Ժան Մարկ Վալեի «Վայրին» (անգլ.՝ Wild) ժապավենը: Պատմությունը հիմնված է արձակագիր Շերիլ Սթրեյդի հիշողությունների վրա։ Կինոնկարի պրեմիերան կայացել է Թելուրիդի կինոփառատոնի ժամանակ 2014 թվականի օգոստոսի 29–ին:

Ֆիլմի հերոսուհին որոշում է միայնակ անցնել խաղաղօվկիանոսյան չորս հազար մետր երկարության զբոսաշրջային ճանապարհը, որպեսզի ազատվի մոր մահից և ամուսնալուծությունից առաջացած ծանր հոգեկան ապրումներից։

Ֆիլմի գլխավոր դերակատարուհիները՝ Ռիզ Ուիզերսփունն ու Լորա Դերն առաջադրվել են ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը համապատասխանաբար «լավագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում: