Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» հայտարարել է 2 տրանսֆերների մասին:
Բրազիլացի պաշտպան Էմերսոն Լեյտեն կատալոնական ակումին կմիանա բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյից»: 20-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» կտեղափոխվի 2019 թվականի ամառը, իսկ տրանսֆերը կկազմի 12 միլիոն եվրո:
Ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլյեր Տոդիբոն «Բարսելոնային» միացել է ֆրանսիական «Թուլուզից»: 19-ամյա ֆրանսիացին կատալոնական ակումբի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր եւ ստացել 6 համարի մարզաշապիկը: Ժան-Կլյեր Տոդիբոն «Թուլուզի» սան է: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 խաղի եւ խփել մեկ գոլ: