տուն Լուրեր Բակո Սահակյանը մասնակցել է Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը

104
0

big_8a44106b67351dd308b75c3da42c5cb4

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական և ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Միջոցառման ժամանակ Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշան: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է:

Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգևներ է հանձնել նաև Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: «Արիության համար» մեդալով պարգևատրվել է երկու հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: