տուն Լուրեր Ավստրիայի 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել

Ավստրիայի 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել

85
0

f582581c2a655e_582581c2a659b

Ավստրիայի խորհրդարանում խմբակցություններ ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ կոչ են անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները:

Ըստ թուրքական Abhaber լրատվամիջոցի` Ավստրիայի «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, «ժողովրդական» կուսակցության  խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և Team Stronach կուսակցության  խմբակցության նախագահ Ռոբարտ Լուգարը խորհրդարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում նեկայացրել են հռչակագրի բովանդակությունը:

Ավստրիացի գործիչները նշել են, որ հռչակագրում կոչ է արվել առկախել Թուրիքա-ԵՄ բանակցությունները, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների  դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ պատգամավորներներին և լրագրողներին: