տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Կտավատի սերմի մասին պետք է իմանա 35-ն անց յուրաքանչյուր կին

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Կտավատի սերմի մասին պետք է իմանա 35-ն անց յուրաքանչյուր կին

2414
0

Կտավատը, որի լատիներեն անվանումը թարգմանվում է որպես «առավել օգտակար», մարդու մշակած ամենահին բույսերից է և միշտ բարձր է գնահատվել իր բուժիչ հատկությունների համար:

Կտավատի սերմերը աթերոսկլերոզի կանխարգելման համար անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթուների արժեքավոր աղբյուր են: Համեմատության համար` 100 գ սերմերը պարունակում են 22 գ օմեգա-3, իսկ նույնքան ընկույզը` 6 գ, սկումբրիան` միայն 5 գ: Բացի այդ, այն պարունակում է նաև մանգան, մագնեզիում և կոշտ սննդային թելիկներ, որոնք լավացնում են մարսողությունը և նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ահա կտավատի սերմերի հիմնական օգտակար հատկությունները

Մաքրում են աղիները խարամներից և թույներից ակտիվացված ածուխից ոչ վատ, ունենում են թեթև թուլացնող ազդեցություն:

Այն հատկապես օգտակար է 35-ն անց կանանց համար, քանի որ մեղմում է կլիմաքսի տհաճ ախտանշանները: Կտավատի սերմերը պարունակում են ֆիտոէստրոգեններ, որոնք օգնում են կարգավորելու կանանց հորմոնային ֆոնը և իգական սեռական հորմոնի` էստրոգենի փոխարինող են:

Կանոնավոր օգտագործումը հնարավորություն է տալիս կարգավորելու դաշտանային ցիկլը և թեթևացնել վիճակւ դաշտանադադարի շրջանում: Խորհուրդէ  տրվում կատավատի սերմ օգտագործել հղիության ընթացքում, քանի որ պարունակում է բազմաթիվ արժեքավոր միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են պտղի լիարժեք զարգացման համար:

Նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների, մասնավորապես, կաթնագեղձի և հաստ աղու քաղցկեղի հավանականությունը:

Նվազեցնում են արյան ճնշումը և 75 տոկոսով աթերոսկլերոտիկ կուտակները:

Լավացնում եմ մազերի և մաշկի վիճակը:

Ընդունման ձևը

Սերմերի թաղանթում պարունակվող բազմաշաքարները կարող են կապել շատ ջուր, դրա համար այն թրմելիս առաջանում է կպչուն կիսել, որը բուժման համար գործածում են ներքին ընդունման համար:

2/3 ճաշի գդալ սերմերի վրա երեկոյան լցրեք սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր այնքան, որ այն լրիվ ծածկի սերմերը: Առավոտյան անոթի խմեք լորձոտ թուրմը և կերեք սերմերը: Նման օգտագործման դեպքում օմեգա-3 ճարպաթթուների օգտակար հատկությունները ավելի լավ են պահպանվում:

Կտավատի սերմերը ընդունելուց 10 րոպե անց կարելի է խմել օրվա ընթացքում առաջին բաժակ ջուրը:

Հակացուցումներ

Միզապարկում կամ լեղապարկում քարերի, պանկրեատիտի, խոլեցիստիտի ժամանակ պետք է կտավատի սերմերը զգույշ օգտագործել, քանի որ դրանք օժտված են ուժեղ լեղամուղ ազդեցությամբ:

Որոշ մարդիկ կարող են ունենալ փորափքանք կամ գազեր, այս դեպքում ևս պետք է նվազեցնել քանակությունը: