Յուրաքանչյուր կին ձգտում է թավշյա և հարթ մաշկ ունենալ: Սակայն անցանկալի մազածածկույթի հայտնվելը ստիպում է դիմել բազմաթիվ եղանակների: Որոշ եղանակներ օգնում են ազատվելու տան պայմաններում, մյուսները պահանջում են մասնագետի օգնություն:
Նախքան այդ եղանակներին դիմելը` նախ պարզենք, թե որն է չափից ավելի մազոտության պատճառը:
Հիվանդությունը, երբ մազածածկույթն առաջանում է ոչ բնորոշ տեղերում, չի համապատասխանում սեռին կամ տարիքին, կոչվում է հիպերտրիխոզ: Այս հիվանդությամբ գերազանցապես հիվանդանում են կանայք, և ինչ-որ ժամանակ արդեն անհրաժեշտություն է առաջանում ազատվել ոտքերի, ձեռքերի, կրծքի, դեմքի, վերին շրթունքի վրայի մազերից:
Որոշ դեպքերում անցանկալի մազածածկույթը գլխուղեղի անոթների խանգարման, գլխի վնասվածքի, էնդոկրին կամ նյարդային համակարգի հիվանդությունների հետևանք է:
Հիպերտրիխոզով տառապողները չպետք է մաշկը գրգռեն մեխանիկական կամ քիմիական եղանակով, բուժվեն պարաֆինի դիմակներով, հակացուցված են մերսումները:
Երբեմն կանանց մոտ կզակին, կրծքի հատվածում, որովայնի վերևում և մեջքին մեղմ և աննկատ աղվամազերի փոխարեն աճում են տղամարդկանց բնորոշ մուգ, կոշտ և երկար մազեր: «Տղամարդկային» մազերի նման աճը կոչվում է հիրսուտիզմ: Այս տեսակի մազերի հեռացման անհրաժեշտությունը կարող է հարուցվել ձվարանների հիվանդություններով (ուռուցք, բուշտ), մակերիկամների ֆունկցիայի խանգարումով:
Մի շարք դեպքերում բուռն մազածածկույթ է աճում այրվածքների տեղում, միջատների կծած տեղում, երակային անբավարարության դեպքում:
Առատ մազոտության դեպքում դեռահաս աղջիկները պետք է խորհրդակցեն էնդոկրինոլոգի հետ, անցնեն ներքին օրգանների հետազոտություն:
Անցանկալի մազերի դեպքում նախազգուշական միջոցներ
- Չպետք է արևահարվել, այդ թվում` կվարցե լամպով:
- Պետք է հրաժարվել գերբարձրհաճախականության կիրառմամբ (УВЧ ) բուժգործողություններից:
- Այդ տեղերին չպետք է քսել սնուցող քսուքներ, ինչպես նաև դեպի մաշկը արյան հոսքը խթանող միջոցներ:
- Որոշ ճերմակեցնող քսուքներ նույնպես ուժեղացնում են մազերի աճը, այնպես որ, դրանցից նույնպես պետք է հրաժարվել:
- Հորմոնային միջոցներ թույլատրվում է միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
- Չպետք է պարաֆինով կամ գետային սպունգով (бодяга) դիմակներ դնել:
Ոմանք անցանկալի մազերից ազատվելու համար դրանք քաշում կամ փետում են: Սակայն չարժի այդպես վարվել, թեկուզև այն պատճառով, որ այդ եղանակի պատճառով նրանց աճն ուժեղանում է:
Ինչպես տնային պայմաններում ազատվել մազերից ջրածնի գերօքսիդով
Դեմքի և ձեռքերի վրայի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը խնդրահարույց հատվածներին ջրածնի գերօքսիդ քսելն է: Տնային գործողությունը անցավ է, շուտով մազերը դառնում են բարակ, աննկատ, հակված դյուրաբեկության: Նախքան այս եղանակին դիմելը` պետք է փորձել ջրածնի գերօքսիդի լուծույթի խտությունը (3-10%), ընտրել ներգործության լավագույն տևողությունը, համոզվել, որ մաշկը չի գրգռվում:
Շարունակելի